Բացել լրահոսը Փակել լրահոսը
794992540_1867955504568331_8740851753373681312_n
A A
Պաշտոնական

Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-29 ընկած ժամանակահատվածում Հունաստանի մի շարք քաղաքների հասարակական շինությունները և վայրերը լուսավորվելու են եռագույն դրոշի գույներով։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Սեպտեմբերի 21-ին Կրետե կղզու մարզկենտրոն Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով։