Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մտածում է՝ եթե «դուխով» կեպկա է դրել, ուրեմն կարող է քծնել թավշյա հեղափոխությանը» (տեսանյութ)

Քաղաքականություն
6e655a24e4a02b9fbd86170e971ce702

«Մտածում է՝ եթե «դուխով» կեպկա է դրել, ուրեմն կարող է քծնել թավշյա հեղափոխությանը». Մարուքյանը Վանաձորի քաղաքապետի մասին ԱԺ «Ելք»ն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավելի լեգիտիմ քաղաքապետ էր, քան Վանաձորի ներկայիս քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Ըստ Մարուքյանի՝  Մամիկոն Ասլանյանի  հրաժարականի պահանջը նոր չէ և հեղափոխության հետ կապ չունի, քանի որ քաղաքապետը մանդատագողությամբ է իր պաշտոնը ստացել:  «Մամիկոնն էլ ասում է՝ չէ որ ես դուրս եկա, ռուպերով խոսեցի, այսինքն ինքն էլ է մտածում էլի, որ ինքն էլ է դուխով, դե դուխով մայկա է հագել, կեպկա է դրել, մտածում է, որ կարող է քծնել թավշյա հեղափոխությանը: Ես ասում եմ,  որ այդ պահանջը հեղափոխության հետ կապ չունի: Հեղափոխությունը հասնի Վանաձոր, թե չհասնի Վանաձորը, Մամիկոն Ասլանյան անունով քաղաքապետ ունենալ չի կարող: Նա ընտրվել է մանդատագողության արդյունքում ու վաղ թե ուշ նա հրաժարական կտա»,- նշում է Էդմոն Մարուքյանը: Էդմոն Մարուքյանը նշում է, որ Վանաձորի քաղաքապետը նաև շանս է ունեցել լավ քաղաքապետ լինելու՝ չնայած ոչ լեգիտիմ ընտրություններին, սակայն  ոչինչ չի արել: «Նա Վանաձորի պատմության մեջ ամենավատ, ամենանհաջող, ամենադեկորատիվ քաղաքապետն է եղել: Քաղաքը քարուքանդ է, աղբի մեջ թաղված: Նա հասել է նրան, որ անգամ մարդկանց է Ֆեյսբուքով հետապնդում և ասում ջնջեք աղբի նկարները: Այսինքն մարդիկ տեսել են աղբը, դրել են ու գրել՝ այ Մամիկոն, գործ արա, քիչ պիցցա ուտես, ինքն ասում է այս նկարը հանեք: Սա ի՞նչ ձև է»,- ավելացնում է Մարուքյանը: