Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցանկալի է, որ ընտրությունները չուշանան, որովհետև դժգոհությունները շատանալու են. Արա Պապյան

Քաղաքականություն
ara-papyan1

Կառավարության ներկայացրած ծրագիրը բուն ծրագրի հիմքն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վերլուծաբան Արա Պապյանը: «Ակնհայտ է, որ այս ծրագիրն անցումային շրջանի ծրագիր է, և ավելի կարճ ժամանակում հնարավոր չէր ավելի մանրամասն բան մշակել: Որպես առաջին մաս՝ անվտանգության հարցին են անդրադառնում, բայց դրանից առաջ անդրադառնում են արտահերթ ընտրություններին, ինչը վկայում է առաջնահերթությունների մասին»: Ըստ Արա Պապյանի՝ ցանկալի է, որ ընտրությունները չուշանան, որովհետև դժգոհությունները շատանալու են, և տարբեր կուսակցություններ օգտվելու են առիթից: Արա Պապյանի կարծիքով ցանկացած ծրագիր ժողովրդի վերահսկողության կարիք ունի: «Հիմա ժողովրդի ակնկալիքն ավելի է և ժողովուրդը զգոն հետևում է: ես չեմ հիշում, որ Կառավարության որևէ ծրագիր նախկինում նման ուշադրության արժանանար»: Արա Պապյանը նոր Կառավարությունից ակնկալում է արդար և թափանցիկ ընտրություններ, որովհետև դա նաև հասարակության սպասելիքն է: