Օսիպյանի և մյուսների գործով նիստի օրը հայտնի է
Աջակցիր «Ա1+»-ին2008 թ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի, գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ Վալերիյ Օսիպյանի եւ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի 7-րդ վաշտի հրամանատար Կարեն Մովսիսյանի գործով դատական նիստի օր է նշանակվել:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստի օր է նշանակել մարտի 27-ին:
Գործով անցնում է 16 տուժող: Ռոբերտ Մելքոնյանին, Վալերիյ Օսիպյանին եւ Կարեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել են իրենց ենթակա՝ ստորաբաժանման ծառայողների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Նույն մեղադրանքն է առաջադրված նաեւ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանին: Իր գործը մակագրվել է դատավոր Ռոման Սմբատյանին:
Այս գործով դատավորը նիստ էր նշանակել հունվարի 27-ին, սակայն նիստը տեղի չէր ունեցել, քանի որ այդ օրը ոչ աշխատանքային էր որոշվել: Դատավորը հաջորդ նիստը նշանակել է մարտի 26-ին: Այս գործով եւս անցնում է 16 տուժող: