2016 թվականին Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման աշխատանքներում առկա են եղել թերություններ․ պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2016 թվականին Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքներում առկա են եղել թերություններ։
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ շինարարական ընկերության կողմից ջրագծերի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերով սահմանված կարգով իրականացված աշխատանքների ընթացքում օգտագործված ապրանքների փաստացի չափերը դրանց վերաբերյալ փաստաթղթերում նշված չափային մեծություններին չեն համապատասխանում, ինչի հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 8 մլն 232 հզր 565 ՀՀ դրամ։
Քրեական վարույթի նաախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտե