Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիկին Հռիփսիմեն Մատենադարանին նվիրաբերեց 15-րդ դարի Ավետարանը (տեսանյութ)

Հասարակություն
MHM0115617

«Կծիծաղեք թերևս, բայց պետք է ասեմ` երազում ձայն լսեցի, այս Սուրբ Ավետարանն ինձ ըսավ. «Երթամ ննջեմ զիմ Հայաստան, երթամ ննջեմ զիմ Երևան». Տիկին Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 15-րդ դարի՝ Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանը։ «Մատենադարանում հանգրվանած ու պահպանվող յուրաքանչյուր արժեքավոր ձեռագիր ունի իր պատմությունը, իր անցած ճանապարհը, որն արտացոլում է մեր ազգի պատմությունը»,- ասում է ձեռագրատան գլխավոր ֆոնդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը։ Ավետարանը 1918-ին Խարբերդի նահանգից Երևան գաղթած Եղսայի մայրիկին պահպանության է հանձնում հիվանդ մի գաղթական, որն ավաղ չի ապաքինվում, և ձեռագիրը մնում է Դադայանների ընտանիքում, որոնք երևանից տեղափոխվում են Ֆրանսիա, այնուհետև Ամերիկա։ Մեկ դար այս սուրբ մասունքը պահել-փայփայել են Դադայան ընտանիքի սերունդները, և այժմ Եղսայի մայրիկի թոռները՝ Հրայրը և Հռիփսիմեն, որոշում են կայացրել նվիրաբերել Մատենադարանին։ Իսկ թե ինչու հենց Մատենադարանին, տիկին Հռիփսիմեի խոսքով, հետաքրքրվել է աշխարհի տարբեր թանգարաններով ու հասկացել, որ ամենաապահովը ՀՀ Մատենադարանն է, որ այստեղի մասնագետները գուրգուրանքով կպահպանեն այն։ [caption id="attachment_1557382" align="alignnone" width="500"]Exhibition of Hrayr Dadayan and Hripsime Dadayan-Barnakyan 'Gospel of 1471' opened at Matenadaran Exhibition of Hrayr Dadayan and Hripsime Dadayan-Barnakyan 'Gospel of 1471' opened at Matenadaran[/caption] «Որևէ ձեռագիր, որ մտնում է Մատենադարան, կորցնում է իր դրամային արժեքը, դառնում անգին արժեք,- ասում է տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը։ - Այս ձեռագիրն էլ, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» անունով, տիկին Հռիփսիմեն դեռևս նվիրաբերելուց առաջ մերժել է գնահատելու փաստաբանի խորհուրդը»։ Ի երախտագիտություն՝ Հռիփսիմե Դադայան-Բարնակյանին ու Հրայր Դադայանին պարգևատրվեցին  «Մատենադարան» հուշամեդալով։ [caption id="attachment_1557383" align="alignnone" width="500"]Exhibition of Hrayr Dadayan and Hripsime Dadayan-Barnakyan 'Gospel of 1471' opened at Matenadaran Exhibition of Hrayr Dadayan and Hripsime Dadayan-Barnakyan 'Gospel of 1471' opened at Matenadaran[/caption]