Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է հնգյակից մեկը

Հասարակություն
hospital

Այսօր առավոտյան մահացել է  Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակից մեկը՝ «Էրեբունի» բ/կ-ում բուժում և խնամք ստացող աղջիկը։ Այդ մասին «Ա1+»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Մյուս երեխաները գտնվում են  Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում։ Երեխաներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուս երկուսինը՝  ծայրահեղ ծանր։ Նշենք, որ ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։ Հնգյակի բուժման ընթացքում որևէ խնդիր առաջանալու դեպքում նախարարությունը կշարունակի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։