Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լևոն Տեր֊Պետրոսյանն իր հարցազրույցով ամեն ինչ արեց, որ ՀԱԿ ֊ը չանցնի» (տեսանյութ)

Քաղաքականություն
sergey-minasyan

Ընտրությունների վերջնական արդյունքների վրա ազդեցություն ունեցան ռեսուրսները։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ ընտրողների միայն 15-20%-ն է, որ քվեարկել է խղճի մտոք։ ՀԱԿ֊ը վատ արդյունք ունեցավ խորհրդարանական ընտրություններում. «Սխալ տեղի ունեցավ, Ստեփան Դեմիրճյանը կարող էր ընդգրկվել ՀԱԿ֊ի ցուցակում և անցնելու հնարավորությունը մեծ կլիներ։ Բացի այդ, Լևոն Տեր֊Պետրոսյանն իր հարցազրույցով ամեն ինչ արեց, որ ՀԱԿ ֊ը չանցնի», ֊ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Նրա համար անակնկալ է եղել «Հայկական վերածնունդ» կուսակցության չանցնելը, հաշվի առնելով, որ նա որոշակի վարչական ռեսուրսների է տիրապետում։ ԵԼՔ դաշինքը խորհրդարանում ունենալու է բալանսավորող դեր. «Բայց պետք է հասկանալ, որ ընդդիմության մի զգալի մասը կլինի խորհրդարանից դուրս»։ Նրա համար սպասելի էր Հանրապետական կուսակցության հաղթանակը, որը կարող է միանձնյա իշխանություն ձևավորել։ Բայց այդ ուժը այս անգամ էլ դաշնակից կընտրի Դաշնակցությանը, որը ազդեցություն ունի Սփյուռքում։ Քաղաքագետն անիմաստ է համարում խորհրդարան չանցած ուժերի կողմից հետընտրական պրոցեսների գնալը։ Դա կարող էր անել «Օհանյան֊Րաֆֆի֊Օսկանյան» դաշինքը, որտեղ ազատամարտիկների մի խումբ կա։