Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գազի զապրավկայի սմենի պետին էլ են գրել ցուցակում» (տեսանյութ)

Քաղաքականություն
Garnik-Isagulyan-nkar

ՀՀԿ-ի ներկայացրած նախընտրական ցուցակը ու կարգախոսը ցույց է տալիս, որ կուսակցությունը կարողացել է վերագնահատել արժեքները: Կարծում է «Ազգային անվտանգության»  կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը. «Քառօրյա պատերազմից եւ հուլիսյան դեպքերից հետո նրանք շատ հետեւություններ են արել: Վիգեն Սարգսյանի առաջին տեղում լինելը լուրջ մեսիջ էր, սա ուղղված է անվտանգությանը: Նրա նշանակումից հետո փոփվել է ստրատեգիան մեր բանակի, նա հարվածի կանխարգելիչ մեթոդն է օգտագործում, ոչ թե սպասում է , որ  թշնամին հարձակվի, նոր մի բան անեն»:  Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝  ՀՀԿ –ն լավ մեսիջ է ուղարկում նաեւ Կարեն Կարապետյանի միջոցով, քանի որ նրա վարկանիշը չափազանց բարձր է . «Կարեն Կարապետյանը ընդգրկված չէ ցուցակում,  բայց քարոզարշավը ամբողջությամբ նա է անում: ՀՀԿ-ն տնտեսական փոփոխությունների տեսլական ունի, ու  դա կրելու է Կարեն Կարապետյանը»:  Ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքին, ապա Գառնիկ Իսագուլյանը չի թաքցնում, որ հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ ու քննարկել նրա վերադարձի ճանապարհները. «Ծառուկյանի վարկանիշը անձնական շատ բարձր է, ու մենք հասկացանք, որ դա կարելի է օգտագործել խորհրդարան տանելու համար՝ լավագույն իրավաբաններին, քաղաքական գործիչներին, հասարակական դեմքերին եւ այլն: Բայց ցավոք երկու շաբաթ հետո ցուցակները կազմեցին, ու այնտեղ եղան ծանոթ- բարեկամ ու խնամիներ: Ես շատ հուսահատվեցի, որ նման ձեւով կազմեցին:  Այդ մարդիկ  ասացին, որ միշտ Ծառուկյանի կողքին են եղել, բայց ես հիշեցի 2015 թվականի  փետրվարը, թե ովքեր էին իր կողքին, էստեղ ես մենակ էի նստած իրեն պաշտպանում»: Շատ կուսակցություններ ու դաշինքներ, ըստ պարոն Իսագուլյանի, պատրաստ չէին ընտրությունների նոր ընտրական օրենսգրքով. «Կոմունիստները ավելի լավ ցուցակ են կազմել, քան որոշ դաշինքներ: Ռեյտինգային ցուցակով դաշինքները մարդ չունեին առաջադրելու, որ նայեք անգամ գազի զապրավկայի սմենի պետին են գրել ցուցակում»: Լավ ցուցակ ունեն, Գառնիկ Իսագուլյանի կարծիքով, «Ազատ Դեմոկրատները». «Նաեւ լավ վարչապետի թեկնածու ունեն՝ Հրանտ Բագրատյանը, շատ կարեւոր է դա, քանի որ այդ մարդը ամենալավը գիտի Հայաստանի զարգացման ուղիները»: Գառնիկ Իսագուլյանը վերջում հայտարարեց, որ իր կուսակցությունը՝ «Ազգային անվտանգությունը», սատարելու է ՀՀԿ-ին եւ հատկապես նրա կարգախոսին՝ Անվտանգություն ու առաջընթաց: