Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԺԿ-ն բացառում է որեւէ այլ կուսակցության ցուցակով մասնակցությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
demirchyan

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը բացառում է, որ ինքը կամ ՀԺԿ որեւէ ներկայացուցիչ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցի որեւէ այլ կուսակցության ցուցակով: «ՀԺԿ-ն այլ կուսակցության հետ կարող է միայն դաշինքով մասնակցել»,-  «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց Ստեփան Դեմիրճյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե նա հանդես է գալու «Ծառուկյան դաշինք»-ով ու լինելու է ցուցակում 5-րդը: Արդյոք ՀԺԿ-ն կդաշնակցի՞ «Ծառուկյան դաշինք»-ի հետ հարցին ի պատասխան նա նշեց, որ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափը կհստակեցվի մինչեւ ամսվա վերջ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ համագործակցությանը, ապա պարոն Դեմիրճյանը վստահեցրեց՝ իրենք շարունակում են ՀԱԿ-ի հետ պահպանել դաշնակցային հարաբերություններ: