Բացել լրահոսը Փակել լրահոսը
կգմսն
A A
Պաշտոնական

Դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ ԿԳՄՍՆ

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ 

«Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։

Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ երեխաների մոտ զգացվել է թուլություն, սրտխառնոց ու հիմա բժիշկներն իրենց հսկողության տակ են վերցրել երեխաներին։