Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր չեն ունենում հետամանորյա դեպրեսիա (տեսանյութ)

Հասարակություն
hogeban

Տոնական օրերը պետք է տոնել, ոչ թե ուտել, ինչպես ընդունված  է Հայաստանում: Հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքերով, թեեւ խորհրդային շրջանում ընդունված տարերային տոնելու ձեւը փոքր-ինչ նվազել է, սակայն սեղանների շուրջ նստելով եւ ուտելով  տոնելու ավանդույթը շարունակվում է, ինչը եւս նպաստում է մարդկանց մոտ դեպրեսիվ վիճակի զարգացմանը: Միաժամանակ, Ամանորը սիմվոլիկ տոն է, որը բաժանում է հին տարին նորից: Բոլորը հոգեբանորեն փորձում են հին տարում թողնել խնդիրներն ու բարդությունները, Նոր տարվա հետ կապելով նոր սպասումներ: Հաճախ այդ սպասումային շեմը փոքր –ինչ բարձր է լինում եւ առաջին հանդիպած խնդիրը կարող է հանգեցնել ապատիկ վիճակի: Հոգեբանի դիտարկմամբ, հետամանորյա սթրեսը ոչ միայն հայերին է բնորոշ, այլ գոյություն ունի ողջ աշխարհում, պարզապես այլ երկրներում հունվարի 2-3-ից արդեն դուրս են գալիս աշխատանքի: Մինչդեռ, Հայաստանում տոնում ենք 9-10 օր, որը գրեթե համարժեք է լիարժեք արձակուրդի, որից վերադառնալը բավական բարդ է: «Մարդիկ, որոնք սիրում են իրենց աշխատանքը եւ հաճույքով են աշխատանքի գնում՝ դեպրեսիվ ֆոն չեն ունենում, քանի որ արդեն հունվար 3-ից հետո նրանք սպասում են, թե երբ են դուրս գալու աշխատանքի: Դեպրեսիվ ֆոնն առավել արտահայտիչ է այն մարդկանց մոտ, որոնք դժվարությամբ են դուրս գալիս աշխատանքի, ում աշխատանքի գնալու մեջ պարտադրվածություն կա: Նրանց մոտ սթրեսային վիճակն առավել երկար կտեւի: Հետարձակուրդային սթրեսի համար արտերկրներում ընդունված կարգ գոյություն ունի, ըստ որի՝ արձակուրդից վերադարձած մարդուն առավել քիչ են ծանրաբեռնում աշխատանքով եւ թույլ են տալիս, որ կիսվի տպավորություններով, մինչեւ լիարժեք կմտնի հունի մեջ»: