Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախագիծը չպետք է անցնի. պատրաստ եմ բոլորին դուրս բերել փողոց» (տեսանյութ)

Քաղաքականություն
aass

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը պատրաստ է իր աշխատավարձից նույնիսկ 10.000 դրամ վճարել, միայն թե վստահություն լինի ժողովրդի եւ բանակի միջեւ: «Այս պահին այդ նախագիծը չպետք է անցնի: Պատրաստ  եմ  բոլորին դուրս բերել փողոց եւ չվճարել այդ գումարը,  քանի դեռ չկա հասարակություն- բանակ կապը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոֆյա Հովսեփյանը: Նրան հատկապես մտահոգում է  այն փաստը, որ 50  մլն դրամ հատկացվում է զինվորական համերգին, մինչդեռ Հայաստանում 50.000 սոված ընտանիք կա: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամը ԱԺ պատգամավորին հակադարձեց, որ տականքները հավաքված են ԱԺ-ում եւ Կառավարությունում: Նա կարծում է, որ մարդկանց չպետք է ուղղորդել, թե գումարները ոնց ծախսել՝ չծխել, ծաղիկ չառնել. «Ապրիլյան դեպքերը ապացուցեցին, որ համախմբված ենք: Մարդը,  որ տանը ոչինչ չուներ, աղանձ բերեց, ասեց շատ բան չունեմ, սա տարեք զինվորներին»: «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանն էլ ավելացրեց, որ զոհված զինվորների ծնողները եւս դեմ են այս նախաձեռնությանը եւ շատ վիրավորված են. «Առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու են  դա անում: Զոհվածների մայրերն  անտեսված, վիրավորված ապրում են: Միգուցե մեր իշխանավորները իրենց աթոռներից վեր  կենան եւ մտնել ժողովրդի մեջ»,- ասում է Մանուշակ Ստեփանյանը։ Նրա խոսքերով՝ զոհված զինծառայողների ծնողները ստանում են  երեսուն հազար տրամ պարգեւավճար, սակայն դա միայն բավարարում է ծաղիկին, խունկին եւ մոմին. «Ծնողները զայրացած ասում են՝ այսինքն  հաջորդ տարի պետք է մահանան, որ միանվագ ստանան 10 մլն դրամ»; «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զոհվածների ընտանիքներին» նախաձեռնության անդամ Հայկուհի Մինասյանն էլ տեղեկացրեց, որ իրոք զինծառայողներն ու նրանց ընտանիքներն անտեսված են եւ հատուկ քաղաքականություն է պետք այս մակարդակում: Շատ զինծառայողներ էլ չեն կարողանում բուժում ստանալ: Ասուլիսի բանախոսները տեղեկացրին՝ ամեն ինչ անելու են, որ օրենքի նախագիծը չընդունվի: