Բացել լրահոսը Փակել լրահոսը
65dce331-48ce-4985-8bcc-a044f2c8ead7
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան–Բուլղարիա համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։ Միաժամանակ, երկրի ղեկավարը կարևորել է Բուլղարիայի աջակցությունը Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ամրապնդման գործում։

Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանը Հարավային Կովկասում Բուլղարիայի կարևոր գործընկերներից մեկն է և իր երկիրը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում կապերի հետևողական զարգացումը։ Դեսպանը շեշտել է առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ, Նիկոլա Նիկոլովը հայտնել է Բուլղարիայի աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Հաջորդիվ զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես վերը նշված ուղղություններով, այնպես էլ կրթության, մշակույթի բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող թեմաների։