Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկահովիտի նորընտիր գյուղապետը 2014 թ. մեղադրվել է խոշոր չափերի յուրացման մեջ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
norain

Երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար ընտրված Նորաին Հակոբյանի նկատմամբ, պարզվում է, 2014 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր չափերի գույք յուրացնելու համար: Հիշեցնենք, այստեղ համայնքի ղեկավար էր առաջադրվել նաև «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը և ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Նորաին Հակոբյանը, 2002-2012 թվականներին զբաղեցնելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շարունակաբար վատնել է իրեն վստահված Ծաղկահովիտ համայնքի հաշվեկշռում հաշվառված և համայնքին պատկանող ընդհանուր 4 միլիոն 249 հազար 102 ՀՀ դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափերի գույքը: Մեղադրյալը յուրացրել է նաև համայնքի հաշվեկշռում հաշվառված խողովակները` համայնքին պատճառելով 4 միլիոն 661 հազար 480 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Քրեական գործը հարուցվել է 30.04.2014թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործ հարուցելուց միայն  7 ամիս անց  որոշում է կայացվել  Նորաին Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը:  Սակայն 10 մլն գրավ մուծելուց հետո նա ազատվել է կալանքից: Ի դեպ, գործով տուժող էր ճանաչվել արդեն նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Անանիկի Խաչատրյանը: Ի վերջո 2016-ի հունիսի 13-ին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշել է սույն քրեական գործի վարույթը կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:   Լուսանկարը՝ news.am -ի