Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանով իրանական գազի  ներմուծումը Վրաստան գաղտնի է պահվում (տեսանյութ)

Տնտեսություն
gaz

Հայաստանի տարածքով մոտ 6 մլն դոլարի իրանական գազ է փոխանցվել Վրաստան. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Նրա խոսքերով, մի քանի ամիս առաջ էլ մասնավոր մի ընկերություն հայտարարել է, որ ունի ստորագրված փաստաթուղթ, որով ներմուծելու է իրանական գազ: Փորձագետի դիտարկմամբ՝ թեեւ գազի ներմուծման ուղիները դիվերսիֆիկացնելու համար բանակցություններ են վարվել Իրանի հետ, այնուամենայնիվ, պաշտոնական Վրաստանն այս հարցը նախընտրական շրջանում փորձում է չբարձրացնել: «Այս պահի դրությամբ ադրբեջանական «Սոկարը», որը 90 տոկոսն է ապահովում Վրաստանի գազի, լուրջ ազդեցություն ունի Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ հատկապես նախընտրական շրջանում: Մի օրինակ բերեմ, մի քանի օր առաջ նոր գազատար էր կառուցվել «Սոկարի» կողմից եւ այդ ընկերության նախագահը Վրաստանի էներգետիկայի նախարարի հետ բացելով հայտարարեց, որ իրենց ընկերության ստեղծած հիմնադրամը հովանավորելու է ադրբեջանցի ուսանողներին:  Դրանով իրենք փորձում են լուրջ ազդեցություն ունենալ ադրբեջանական համայնքի վրա»,- ասաց Ջոնի Մելիքյանը: