Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերը» լիբանանահայերի տեսակետը կիսել է (տեսանյութ)

Քաղաքականություն
aVAu9-g5y8s

Վերջին տարիներին Լիբանանի հայկական համայնքը բավականին նոսրացել է՝ 250 000-ից հասնելով մոտ 100 հազարի։ Հիմնական խնդիրը նյութական ռեսուրսների պակասն է։ Չնայած դրան՝ կայուն գործում են ներհամայնքնային հաստատությունները՝ դպրոց, եկեղեցի, համալսարան։ Լիբանանի համազգային Ասլանյան դպրոցի տնօրեն Տիգրան Ջիմբաշյանի պնդմամբ՝ այդ երկրի հայկական համայնքը ուշադիր է նաև Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, սակայն միասնական դիրքորոշում չկա։ «Այնտեղ ևս կարելի է գտնել մարդիկ ոչ մեծ թվով հավանաբար, որոնք կարող է արդարացնում են «Սասնա ծռեր» խմբի կատարածը։ Ուրիշները կարող է արդարացնում են, բայց գտնում են, որ ամեն դեպքում այդ ոճը ընդունելի չէ և սխալ է։ Հայաստանի ժողովուրդը դժգոհ լինելու բոլոր պատճառները ունեն, այդ դժգոհությւոնը արդար է, Հայաստանի ժողովուրդը լավ չի ապրում։ Հայաստանում անարդարությւոնները շատ ակնառու են»,-ասաց նա։