Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանին արգելել են մտնել «Դատապարտյալների հիվանդանոց»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
10488120_1378369059150152_3926393271024823227_n

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մուտք գործելու ԱԺ պատգամավորի իմ իրավունքը հենց նոր խոչընդոտվեց ՔԿՎ ղեկավարության կողմից։ Այս մասին հաղորդում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «ՔԿՀ էի այցելել՝ տեսակցելու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ։ Փաստացի կա քաղաքական ապօրինի որոշում արգելել իմ որևէ շփում «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված կամ կալանավորված անդամների հետ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում։ Հիշեցնենք, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանին արգելել էին մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածներին պահելու վայր, ինչի առիթով նա գրել էր. «ՀՀ օրենքը «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»: Հոդված 48. «Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր (...) անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝ (...) ԱԺ պատգամավորները»: Քիչ առաջ ԱԱԾ աշխատակիցները ուղիղ հայտարարեցին, որ ինձ արգելում են մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածներին պահելու վայր: Սա հայտարարեցին ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ ճշտելուց հետո: Սա ասում եմ արձանագրելու համար: ԱԱԾ տնօրենը կամ նրա տեղակալներից մեկը առաջիկայում ոնց էլ լինի կհայտնվեն ԱԺ ամբիոնին: Կխոսենք»: