Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը Գասպարիի բողոքը թողել է առանց քննության

Հասարակություն
Gaspari-nkar

Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է առանց քննության թողնել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարի բողոքը: Ինչպես նշեց Վարդգես Գասպարիի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, բողոքն առանց  քննության թողնելու պատճառն այն է, որ իբրեւ ժամկետ են  բաց թողել: «Վերաքննիչ դատարանը կամայական մոտեցում է ցուցաբերում  եւ հակասում է ինքն իր պրակտիկային: Բազմաթիվ են դեպքերը, երբ վճիռները 5-օրյա ժամկետից ուշ ենք ստանում եւ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում նոր բողոք ենք ներկայացնում»,- այս մասին «Ա1+»-ին ասաց Դավիթ Գյուրջյանը: Որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: Հիշեցնենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը  դատապարտել էր 450 հազար դրամ տուգանքի։ Գասպարին մեղավոր էր  ճանաչվել վարչական դատարանի դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար: Մեղադրողը միջնորդել էր նրան դատապարտել 400 հազար դրամ տուգանքի: