Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը 

Քաղաքականություն
default

7 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանն այսօր դադարեցրել է իր հացադուլը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը, այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում  նրան է այցելել Արդարադատության նախարարության ներկայացուցիչը եւ տեղեկացրել, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ  բարձրացված հարցերը ուղղման պրոցեսի մեջ են: Վոլոդյա Ավետիսյանը, ով  գտնվում է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում, իր եւ  մյուս ազատազրկված անձանց կողմից բաց նամակ էր հղել՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ  Կոստանյանին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե  Հովհաննիսյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման  Թաթոյանին, ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներին և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին: Բաց նամակով նրանք  դժգոհություն էին հայտնել, որ, ի թիվս այլ իրավունքների, իրենք զրկված են նաեւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու եւ  բաց ռեժիմին անցնելու իրավունքներից: Նրանք պահանջել էին, որ  օրենսդրությանը համապատասխան՝ միջոցներ ձեռնարկվեն իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ  Վոլոդյա Ավետիսյանը  մեղավոր է ճանաչվել խարդախություն կատարելու համար եւ դատապարտվել  վեց տարվա ազատազրկման: Նա իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում եւ համարում է քաղաքական հաշվեհարդար: