Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Հիմա վեր կենա՝ աթոռը տա գլխիդ, լավ կլինի՞». դատավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
ofshor

Հայտնի  օֆշորի  գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում:   Այսօր նա   մոտ 2,5 ժամ  ցուցմունք տվեց: « Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, որտեղ է երեւում, որ դա իմ փողերն է կամ Հայրապետյանի փողերն է»,- ասաց Աշոտ Սուքիասյանը: Նա  մանրամասն պատմեց, թե ինչպես են ծանոթացել Փայլակ Հայրապետյանի հետ, որոշել ադամանդագործության բիզնեսով զբաղվել. « Էկոնոմիկայի նախարարության ժողովի ժամանակ նա եկել էր սեփական նախաձեռնությամբ, ինքն ինձ մոտեցավ, խնդրեց, որ ծանոթանանք, հաջորդ օրն եկավ ինձ մոտ» : Աշոտ Սուքիասյանը նաեւ պարզաբանեց,  թե ինչու  է իր անունով գրավադրվել Փայլակ Հայրապետյանի գույքը։ Պարզվում է՝ նա վարկային վատ պատմություն է ունեցել:  Ինչին  Փայլակ Հայրապետյանն արձագանքեց՝ սուտ է խոսում: «Ինչ ասում եմ, ասում է՝ սուտ է, ասում եմ գուցե Հայրապետյան էլ ասեմ, ասեք սուտ է»,-ասաց  Աշոտ Սուքիասյանը: Դատավոր Վարդան Գրիգորյանը հորդորեց ձեռնպահ մնալ անձնական վիրավորանքներից. «Հիմա վեր կենա՝ աթոռը տա գլխիդ, լավ կլինի՞:  Մենք նիստ ենք անո՞ւմ, թե եկել ենք այստեղ ռազբորկա անելու: Եկեք կարգը պահպանենք եւ որեւէ մեկը մեկին չվիրավորի»։ Օֆշորային սկանդալում շրջանառվում էր նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի անունները, սակայն այդ մասին այսօր խոսք չեղավ: Այսօր Աշոտ Սուքիասյանը նաեւ տեղեկացրեց, որ բիզնեսը կստացվեր, պարզապես նրան խանգարել է Փայլակ Հայրապետյանը, ինչպես նաեւ բանկը փոքր բաժիններով է վարկը տրամադրել: « Գումարն արդեն չկար, ամբողջը գործի մեջ ներդրված էր եւ մենք սպասում էինք, որ եկամուտները գան եւ եկամուտներով մեր շարժերը անենք»,- ասաց նա: Դատական հաջորդ նիստի ընթացքում ամբաստանյալին հարցեր կտան մեղադրողը եւ տուժող Փայլակ Հայրապետյանն ու նրա ներկայացուցիչները: