Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մենք երևի սխալվել ենք, որ ասել ենք, թե բոլորն ունեն հնարավորություն․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

«Իրականում Քոչարյանի իշխանության տարիներին էր ամեն ինչ հիմնված «հորս արև» մոդելի վրա, երբ ամեն ինչ տրվում էր հայրիկին, երբ ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները, անվտանգության բոլոր երաշխիքները տրվում էին պապային։ Բայց երբ ժամանակը եկավ, այդ պապան չկար։ Այնպես որ խաղաղությունը պետք է հիմնված լինի ոչ թե «հորս արևի», այլ փոխադարձ պայմանավորվածությունների, շահերի, տնտեսական համագործակցության վրա, ինչն էլ արվում է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն խոսքին, թե խաղաղությունը չպետք է հիմնված լինի «հորս արև» մոդելի վրա։

Ինչ վերաբերում է ընդդիմության, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի անդամների այն հայտարարություններին, թե խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի, ԱԺ փոխնախագահը հակադարձում է, դա ուղիղ ճանապարհ է լավագույն դեպքում դեպի վերաբանակցում, վատագույն դեպքում՝ պատերազմ։ «Ադրբեջանի հետ բանակցելու են, որ Դադիվանքն ու Քելբաջարի շրջանը տան մե՞զ։ Բա երբ դրանք մեր վերահսկողության ներքո էին, ինչո՞ւ էին բանակցում Ադրբեջանին տալու մասին»,- հարցնում է Ռուբեն Ռուբինյանը։

Անդրադառնալով արդեն խորհրդարանական ընտրություններին և ընդդիմության գործիչների այն հայտարարություններին, թե Գյումրի-2 են անելու՝ ԱԺ փոխնախագահն առաջարկում է բացահայտել, թե ով է լինելու հավաքական ընդդիմության վարչապետը՝ «ով է լինելու իրենց Վարդանիկը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հայտարարեց, թե խորհրդարանական ընտրություններում հաղթելու և նորից իշխանության գալու դեպքում իրենք Գյումրի-1 են անելու՝ ակնարկելով այդ քաղաքում նոր ընտրությունների մասին։ «Մենք կգտնենք նոր ընտրությունների գնալու քաղաքական ճանապարհները»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։