Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պակիստանի նախագահի հետ պաչ-պռոշտին չի նշանակում հեղինակություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-stepan-Grigoryan

«Պետք է ամեն կերպ առաջ բերել Ղարաբաղը, նույնիսկ եթե հրադադարի մասին հայտարարությունը արեցին երկու կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, միևնույնն է առանց Ղարաբաղի  իրավունք չունենք որևէ փաստաթուղթ ստորագրել: Պետք է ներգրավել Ղարաբաղը բանակցային գործընթացում, առանց դրա մենք նոր լարված իրավիճակների փաստի առջև կկանգնենք»,-շեշտում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ խոսելով հրադադարից հետո տիրող իրավիճակի մասին: Վերջինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին է կոչ անում նաև, որպեսզի  նրանք զերծ մնան ինչ-որ ոգևորական հայտարարություններ անելուց: «Ինչպես կարելի է այս ատելության մթնոլորտում Հայաստանի, Ղարաբաղի կամ նույնիսկ Ադրբեջանի վզին փաթաթել  հակամարտության հետ կապված ինչ-որ լուծում: Ադրբեջանը սրանով ցույց տվեց, որ իրենք ուղղակի ուզում են հայերին քշել Ղարաբաղից, մի՞թե ակնհայտ չէ, որ ուզում են հայաթափման միջոցով լուծել ղարաբաղյան հարցը»,- նշում է քաղաքագետը: Նրա խոսքերով՝ ռազմական դաշտում հայկական կողմը միշտ հաղթանակով է դուրս եկել, սակայն դրան զուգահետ պետք է ուժեղացնել նաև դիվանագիտական ու քաղաքական աշխատանքները: «Ալիևը այնպիսի մարդ է, որը չի կարող ադեկվատ պատասխաններ տալ, մինչև Վաշինգտոն գնալն էլ   նա  նման մասշտաբի պատերազմական գործողություններ չէր պլանավորել, սակայն  նա որոշեց սեղմել այդ կոճակը՝ վաշինգտոնյան այդ   գագաթաժողովից հետո՝ հասկանալով,  որ այնտեղ միջազգային լիդերն են, որոնց մոտ իր ռեյտինգը շատ ցածր է»,-նշեց պարոն Գրիգորյանը և հավելեց. «Շատ կներեք պաչ-պռոշտի անել Պակիստանի նախագահի կամ Էրդողանի հետ, դա չի նշանակում, որ դու հեղինակություն ունես: Երբ որ Ալիևը գնաց Վաշինգտոն, այդ եվրոպական լիդերներն այնտեղ էին և նույնիսկ չէին էլ ուզում խոսել նրա հետ, իսկ եթե խոսում  էլ էին, ապա հարցնում էին, թե երբ ես ազատ արձակելու  քաղբանտարկյալներիդ: Կներեք, նման դեպքում նա հասկանում է, որ ղարաբաղյան խնդիրը  չի կարող լուծել միջազգային հանրության վրա ճնշում գործադրելով»: