A
A
Թումանյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 8-ին, ժամը 09։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում այրվում է էլեկտրական հաշվիչ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։