Բացել լրահոսը Փակել լրահոսը
595780043_827149163617243_1944101688132709657_n
A A
Պաշտոնական

Արգելափակվել են Hellobit ֆինանսական բուրգի առցանց հարթակները

Վերջերս Հայաստանում տարածում գտած «ֆինանսական բուրգերից» HelloBity առցանց հարթակում ներդրում կատարելու հետևանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ։
 
Քաղաքացիների ահազանգերը ցույց են տալիս, որ բուրգի հետևանքները մտահոգիչ են։
 
ՆԳՆ կիբեռոստիկանությունը նաև այս ուղղությամբ հերթական հաջողությունն է գրանցել։
 
 ՆԳՆ ոստիկանության կիբեռոստիկանությունը համագործակցելով միջազգային գործընկերների հետ հաջողությամբ արգելափակել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Բացահայտման աշխատանքները շարունակվում են, և շղթայի ամբողջությամբ բացահայտումը գտնվում է ակտիվ փուլում։
Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները:
 
 Հարգելի՛ քաղաքացիներ,
 
հիշե'ք, նման հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են ձեր գոյացած «եկամուտը»:
 
 Արդյունքում՝ կուտակելով մեծ թվով ներդրողներ և ֆինանսական միջոցներ, նման հարթակները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց գործունեությունը, և այն անձինք, ովքեր կատարել են «ներդրումներ», կորցնում են ամբողջ գումարը։
 
Զերծ մնացե՛ք նման հարթակներում գումարներ ներդնելուց և եղեք ուշադիր առցանց ֆինանսական առաջարկների նկատմամբ։
 
ՆԳՆ ոստիկանություն