Բացել լրահոսը Փակել լրահոսը
595855387_10240139433327740_9219556103732096518_n
A A
Պաշտոնական

«Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հարձակում է տեղի ունեցել Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․

Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։
 
Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը։