Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղվանից իրադրությունը կտրուկ կփոխվի. Գ. Սուրենյան (տեսանյութ)

Հասարակություն
aragil41-375x265

Այս գիշեր Հանրապետության տարածքում բացասական ջերմաստիճանը կպահպանվի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Լիարժեք պարզ եղանակ ենք սպասում, ինչի հետեւանքով կրկին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 0-ից -3-ի սահմաններում, իսկ հողի մակերևույթին նույնիսկ հնարավոր է 2-5 աստիճան ցուրտ»։ Սուրենյանի խոսքով՝ վաղվանից սկսած մինչեւ մարտի 25-ը իրադրությունը կտրուկ կփոխվի. «Օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կբարձրանա, հատկապես նկատելի բարձրացում տեղի կունենա Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում»,-եզրափակեց նա։ Հանդիպմանը ներկա՝ Հիդրոլոգիայի կենտրոնի պետ  Լեւոն Ազիզյանն էլ, խոսելով գարնանային վարարումների մասին, նշեց, որ, ըստ կանխատեսումների, սպասվում է, որ 2016 թվականը վերջին հինգ տարիներից ամենաջրառատ տարին է լինելու. «2016-ին սպասվում են 100-120 տոկոս գարնանային վարարումներ, Սեւանում նույնիսկ մինչեւ 150 տոկոս։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ հորդառատ անձրեւների դեպքում Դեբետ, Փամբակ, Ախուրյան, Ազատ, Արփա, Արաքս, Հրազդան գետերի մերձափնյա հատվածերի համար հնարավոր են հեղեղներ»,-նշեց Ազիզյանը։ Նրա խոսքով՝  այս տարվա ապրիլ -հունիս ամիսներին կանխատեսվում է Սեւանի մակարդակի բարձրացում 55-60 սմ-ով, իսկ դեկտեմբեր ամսին՝ 25-30 սմ-ով։