A
A
Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը
Մոտ 2 ժամ առաջ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը: Նրա հիմնական պահանջը` առանձին խուց տեղափոխվելը, բավարարվել է: Կյուրեղյանն այս պահին դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։ 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանին այսօր կրկին այցելել է Օմբուդսմենի ներկայացուցիչը: Վերջինիս հետ առանձնազրույցի ընթացքում Հայկը նշել է, որ արդեն այսօր ընդունել է սնունդ և ներկա պահին որևէ դժգոհություն չունի վարչակազմից: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ Շանթ Հարությունյանի գործով դատավարությունից առաջ` դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակելու համար։ Տուժող կողմ համարվել են ոստիկանության ներկայացուցիչները։