Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդու իրավունքի խախտում է, որ Ազատության հրապարակում վրան չեն թույլատրում» (տեսանյութ)

Քաղաքականություն
zeynalyan

«2015 թվականին Հայաստանը հետընթաց է ապրել մարդու իրավունքների ոլորտում». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրավունքի գերակայություն» ՀԿ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: Նա մարդու իրավունքների խախտումների մի քանի դեպք առանձնացրեց՝ սկսելով դեկտեմբերի 6–ի հանրաքվեից. «Դեկտեմբերի 6–ի ընտրությունները ազատ եւ արդար չեն եղել, պատշաճ ձեւով չի արձանագրվել ընտրողների կարծիքը: Շատ ընտրատեղամասերում դիտորդներին թույլ չեն տվել աշխատել, ծանոթանալ ընտրությունների արդյունքներին, արձանագրություններին, ուստի այդ տեղամասերի արդյունքները պետք է ճանաչել անվավեր»: Իրավապաշտպանը նշեց, որ ընտրական իրավունքի խախտման հետ մեկտեղ՝ խախտվել է նաեւ մարդու խոսքի ազատ արտահայտման եւ խաղաղ հանրաքվեների անցկացման իրավունքը. «Այն փաստը, որ Ազատության հրապարակում տեղի է ունենում նստացույց այսպիսի պայմաններում, եւ չի թույլատրվում տեղադրել վրան, սա եւս մարդու իրավունքի խախտում է: Հոսանքի թանկացման հետ կապված բողոքի ակցիաները, որի ժամանակ մարդիկ ենթարկվել են բռնությունների, եւ դրանց կապակցությամբ չի կատարվել քննություն, նույնպես մարդու իրավունքների կոպիտ խախտում է»,-նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում չափազանց շատ են խախտումները նաև սեփականության իրավունքի ոլորտում: