Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման է ենթարկվել ՀԱԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը

Քաղաքականություն
9ee9c9e9be10f5aafa49857fe70049f1

Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել Հայ Ազգային կոնգրեսի Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար, Մարտի 1-ի գործով դատապարտված Տիգրան Բաղդասարյանը: Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց ՀԱԿ համակիր Կարեն Հարությունյանը: Ըստ նրա՝ Բաղդասարյանին բերման ենթարկելու մասին լուրն ինքն ստացել է մոտ 50 րոպե առաջ: Իսկ թե ինչն է եղել ՀԱԿ տարածքային կառույցի ղեկավարին բերման ենթարկելու պատճառը, Ոստիկանությունից խոստացան պատասխանել քիչ անց։