A
A
«Ձեզնից դուրս այո-ոչ-ի վրա փող եք ծախսում». արթիկցի (տեսանյութ)
«Իշխանությունը էս Այո կամ ոչի համար հսկայական փողեր է ծախսում, բայց հաշվի չի առնում, որ ժողովրդի 40 տոկոսը սոված մեռնում է, Հայաստանը դատարկվել է, էգուց թուրքը կգա ու կնստի հանգիստ,- ռեալիթի շոուի մասնակիցներին իր մտահոգություններն է հայտնում մի արթիկցի։-Ընկել եք՝ ձեզնից դուրս՝ այո, ոչ, փող եք ծախսում, ամոթաաա, ամոթ»։ Մեկ ուրիշը նկատում է. «Մենակ մի ամսվա իրենց բենզինի փողը տան՝ 5 տարի հերիքա ժողովրդին»։ Եթե վերահսկողություն չկա, այսպես է լինելու. բացատրում է Այո-ից Արթուր Եղիազարյանը. իսկ դրա համար սահմանադրությամբ պետք է փոխվի կառավարման համակարգը։ Ոչ-ական Արմեն Մկրտչյանը հիշեցնում է ամեն օր ավելացող արտաքին պարտքի մասին, որ մեր երեխաներն են փակելու։