Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վայրենությունը հարցեր լուծելու միակ ձեւն է դարձել» (տեսանյութ)

Հասարակություն
avetiq-ishkhanyan

Հայաստանում սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն, եթե բարեփոխումների պահանջը առաջ է  քաշում հասարակությունը. «Մեր հասարակությունը կարծես թե այդ պահանջը չի դրել, որովհետեւ մեր հասրակության մեջ պահպանված է դեռեւս հպատակի զգացողությունը։ Եւ, քանի որ չկար ներքեւից պահանջը, իշխանությունները փորձեցին սահմանադրական փոփոխություններ անել»,-ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Իրավապաշտպանը ցավով արձանագրում է՝  մեր հասարակությունը, սպասում է մի լավ թագավորի, ով իր  մասին կմտածի. «Լավ իշխանություն չի լինում, լինում է տանելի կամ անտանելի իշխանություն։ Իսկ տանելի իշխանություն ստեղծելու համար դու պետք է պայքարես դրա համար, այդ թվում նաեւ սահմանադրական փոփոխությունների»։ Սահմանադրական բարեփոխումները երկու նպատակ են հետապնդում. «Մեկը  այն, որ շարունակի նա մնա իշխանության մեջ եւ կուսակցությունը սկսի իշխել եւ մյուս նպատակը՝երբ որ նախագահական ընտրությունները հանում ես, ապա կոլապսների հավանականությունը փոքրանում է, քանի որ Հայաստանում ճգնաժամեր լինում են նախագահական ընտրությունների ժամանակ»։ Իսկ արդյոք ընդդիմությունը իր տարաձայնությունները մի կողմ դնելով կմիավորվի եւ կձախողի սահմանադրական  հանրաքվեն «Հին ձայնապնակն է երգում, նույն ընդդիմության երգն ենք լսում, որ թույլ չեն տա, եւ պետք է դրա դեմ կոալիցիա ստեղծեն, կստացվի այս անգամ, թե ոչ՝ դժվարանում եմ ասել»,-ասաց Ավետիք Իշխանյանը։ Իրավապաշտպանը անդրադառնում է  նաեւ վերջին օրերին  հասարական հնչեղություն ստացած ծեծի դեպքերին. «Մենք ապրում ենք մի հասարակարգում, որտեղ վայրենությունը հարցեր լուծելու միակ ձեւն է դարձել։ Մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը, որ հարցերը չեն լուծում ծեծով, երկրորդ՝ պետք է կարողանալ քննադատել ու քննադատությունը ընդունել, պարտադիր չի քծնել ու հայհոյել եւ ծեծել, մենք դեռեւս գտնվում ենք քաղաքակրթության շատ ցածր մակարդակում»։