Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քաղաքացիները համոզված են, որ Գյումրու դեպքը չի բացահայտվելու (տեսանյութ)

«Gallup International association»-ը մարտի 3 -14-ը հարցումներ է կատարել Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում, որոնց 70 տոկոսը համոզված է եղել, որ հունվարին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները այդպես էլ չեն բացահայտվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց «Gallup International association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Նրա տվյալներով՝ հարցվածների 40 տոկոսը կարծում է, որ Պերմյակովը մենակ չի եղել, այլ գործել է հանցախմբով: Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին՝ հարցվածների 47 տոկոսը ընդհանրապես տեղյակ չէ միջոցառումներ կազմակերպող հանձնաժողովի մասին, իսկ 21 տոկոսը բացարձակ տեղյակ չէ անցկացվելիք որևէ միջոցառումից, այնուամենայնիվ, 78 տոկոսը պատրաստվում է ապրիլի 24-ին գնալ Ծիծեռնակաբերդ: