«100-ամյակը առանց ռեժիմի» հաղորդագրությունը

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման՝ դեկտեմբերի 20-ին դեպի Արցախ նախատեսված ավտոերթի նախօրեին Արցախի ղեկավարությունը Շարժման ներկայացուցիչներին առաջարկել է հանդիպել և քննարկել Արցախի իրավիճակի առանձնահատկություններով պայմանավորված որոշ հարցեր:

Հաշվի առնելով Արցախի ռազմավարական դերն ու նշանակությունը հայության և Հայաստանի կյանքում, Շարժման ներկայացուցիչների խումբը այսօր՝ դեկտեմբերի 19-ին, մեկնել է Արցախ՝ Բակո Սահակյանի հետ հանդիպելու և առաջարկվող հարցերը քննարկելու համար: