Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն բարի լուրեր կարդալ հոգեբանը խորհուրդ չի տալիս (տեսանյութ)

Հասարակություն
fq88MNR-F0Y

21-րդ դարում ինֆորմացիա ստանալը չափազան հեշտ է։ Ցանկացած տխուր կամ ուրախ լուր վայրկյանների ընթացքում հայտնվում է համացանցում՝ հասանալի դառնալով բոլորին՝ մեծից փոքր։ Ինֆորմացիայի նման չափաբաժինը, իհարկե, չի կարող հոգեբանական ազդեցություն չունենալ մարդկանց վրա։ «Շատ տեղեկացված մարդը կարող է հոգեբանորեն ընկճված լինել։ Կարող է ցրված լինել, քանի որ երբ տեղեկատվական դաշտում խառնաշփոթ է լինում, մարդ կորցնում է ուղղորդված լինելու ունակությունը»,- ասում է հոգեբան Աննա Բադալյանը։ Չափահասները պետք է փորձեն զտել ու մտապահել միայն ամենակարեւորը։ Իսկ անչափահասների դեպքում վտանգներն ավելի շատ են։ Լարվածությունից կամ նյարդային վիճակից խուսափելու համար՝ կարդալ միայն բարի լուրեր , հոգեբանի կարծիքով իրատեսական չէ։ Դա կկտրի մարդուն իրականությունից։ Ինֆորմացիայի գերի դառնալ կարող է ցանկացած մարդ։ Դրանից խուսափելու համար հոգեբանը մի խորհուրդ ունի՝ ստացած ինֆորմացիայից օգտվել մտածված։