Գույքահարկի արտոնություն` անշարժ գույքի եւ փոխադրամիջոցի համար
Աջակցիր «Ա1+»-ին1532 քաղաքացի, որից 533-ը՝ Արցախյան եւ Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին եւ 2-րդ խմբի զինհաշմանդամների, 999-ը՝ գերեվարվածների, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց եւ զոհվածների ընտանիքների անդամների դեպքում գույքահարկի գծով կսահմանվի արտոնություն։ Նրանք կազատվեն Երեւան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցի գույքահարկի վճարից՝ ազատելով հաշվարկված առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից 58 մլն 122 հազար 686 դրամի չափով։ Որոշման նախագիծը ներկայացված է Երեւանի ավագանու նիստի օրակարգում։
Եթե ավագանու անդամների կողմից նախագիծը հավանության արժանանա, ապա գումարը կվճարվի համայնքի բյուջեից։
Նախագիծն ընդգրկված է Երեւան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 2-րդ նիստում։