A
A
Արամ Մանուկյանը Մարտի 1-ի հարցով հանդիպել է գլխավոր դատախազին (տեսանյութ)
2008 թ. Մարտի 1-ի սպանությունների գործը չի բացահայտվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել. hամոզված է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Այսօր պարոն Մանուկյանը մարտի մեկի զոհերի ծնողների հետ միասին հանդիպել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։ Հանդիպումը որդեկորույս ծնողներին հավատ է ներշնչել։