Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սրտաբանականում կուտակայինի դիմումներ չեն ընդունվում

Հասարակություն
timthumb.php_1

«Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրենը աշխատակիցներից պարտադիր կենսաթոշակային համակարգից հրաժարվելու դիմումները չի ընդունում։ Այս մասին «Ա1+»-ին ահազանգեցին աշխատակիցները։ «Մտանք նույնիսկ ղեկավարության մոտ, ասաց` ես պետական մարմին եմ, ես պետության օրենքով եմ շարժվում, դուք պետք է մտնեք պարտադիրի տակ»,- ասաց աշխատակիցներից մեկը, ում անունը հայտնի պատճառներով չենք հրապարակում։ Տնօրենը, աշխատակիցների խոսքերով, նրանց նույնիսկ առաջարկել է պարտադիրից հրաժարվելու դիմումի հետ մեկտեղ նաեւ աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Նրանց խոսքերով՝ աշխատավարձի 5 տոկոսն էլ պահում են ոչ թե մաքուր, այլ կեղտոտ աշխատավարձից։ «Ինչ անես, ոնց անես դիմում չի ընդունում, աշխատակիցներն արդեն մոտ 100 ստորագրություն են հավաքել, բայց դա էլ նշանակություն չունի»,- ավելացրեց մեկ ուրիշը։ «Ա1+»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանից, սակայն նա կամ աշխատանքի վայրում չէր, կամ ներկայացել էր աշխատանքի, ապա՝ դուրս եկել հանդիպման։ Պատրաստ ենք հրապարակել նրա մեկնաբանությունը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն ընդունել է Կառավարության առաջարկը՝ Կուտակային կենսաթոշակային մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնցով մինչեւ սեպտեմբերի 30-ը քաղաքացին իրավունք ունի հրաժարվել համակարգից։