Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով չի աշխատի... դա լրիվ ուրիշ օպերայից է. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

Քաղաքականություն
552

«Բոլորը պետք է հավասար աշխատեն, առանց բացառության»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ադրադառնալով ստվերային բիզնեսնեսին։ Նա հավաստիացրեց, որ կառավարությունը որդեգրել է խաղի նոր կանոններ, ու այդ կանոներին պետք է հետեւեն բոլորը: «Ես ինձանից եմ սկսելու, որպեսզի բոլորը հասկանան, որ պետք է հավասարություն լինի»,-ասաց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի օտարեկրյա ներդրողների համար նույնպես Հայաստանը գրավիչ դառնա: Իսկ Հայաստանում շարքային գործարարները կարո՞ղ են հավասար պայմաններում աշխատել Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Խաչատրյանի հետ։ «Ես որեւէ անուն չեմ տարանջատում,բոլորը հավասար են, մեր խաղի կանոններն են այդպես»,- ասաց նա ։ «Ով չի աշխատի... դա լրիվ ուրիշ օպերայից է»,- եզրափակեց նա։