Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգո Կարապետյանն էլ է ժամանակին ոչխար խուզել

Հասարակություն
5dd58e0e16daa1c4ce90b1bc5144d325

Տաթեւցի Քոլյան Բորիսը 8 րոպե 54 վայրկյանում ձեռքով խուզեց ոչխարը եւ դարձավ Հալիձորում ընթացող Ոչխարների խուզման փառատոնի առաջին փուլի հաղթող։ Դրան մասնակցում են  Խոտ, Տաթեւ, Հալիձոր համայնքների ներկայացուցիչները։ Գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ասում է, որ այս փառատոնը ամենամյա է լինելու, հաջորդ տարի  նաեւ Գեղարքունիքի մարզում կանցկացվի։ Ինքն էլ է ժամանակին ոչխար խուզել։ Իսկ Սերգո Կարապետյանն կմնա իր պաշտոնում՝ հարցին նա պատասխանեց. «Ինձնից կախված չի»։ Փառատոնի հյուրերից մեկն էլ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն էր, ով մկրատով փորձեց ոչխար խուզել։