Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը

Քաղաքականություն
4ef41c7dd65f141f1788fd829c64f44c

Ժամը 0.10-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը։ «Նաիրի»  կենտրոնում նրա մոտ սրտի կանգ են գրանցել, մինչ այդ բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Ինչպես «Ա1+»–ին  հայտնեց կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ շտապօգնության աշխատակիցներն արդեն գործարարի մոտ սրտի կանգ էին ախտորոշել։ Դեռեւս մահվան այլ պատճառ հայտնի չէ։ Գործարարն ընդամենը վաթսունհինգ տարեկան էր։   hrant vardanyan