Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառյակի երեք ղեկավարները հանդիպում են

Կարևոր լուրեր Քաղաքականություն
door

Այս պահին ընթանում է Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Տեր-Պետրոսյանին ուղեկցում են Ստեփան Դեմիրճյանը եւ Լեւոն Զուրաբյանը, Ծառուկյանին՝ Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը։ Հանդիպմանն առաջարկը արվել էր «Ժառանգության» կողմից։ Ոչ իշխանական քառյակի մյուս ներկայացուցիչը՝ ՀՅԴ-ն չի մասնակցում։ Աղվան Վարդանյանը հայտնեց «Ա1+»-ին՝, որ նման հանդիպման անհրաժեշտություն չեն տեսնում, եւ հանդիպման պայմանավորվածություն չի եղել։