Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳ փոխնախարարը զգուշություն չի տեսնում

Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանի վերաբերմունքը Ղրիմի հարցում զգուշավոր է։ «ԱԳՆ-ն իր հայտարարությունը արել է, ԼՂՀ-ն իր դիրքորոշումն է արտահայտել: Ես այստեղ զգուշություն չեմ տեսնում»,- լրագրողներին հայտնեց Շավարշ Քոչարյանը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա: Հիշեցնենք, որ մարտի 17-ին ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր, թե Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը դիտարկում են որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսեւորում: Այլ հարցերի Շավարշ Քոչարյանը չպատասխանեց։