Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի դիրքորոշումը

Քաղաքականություն
69.-Minister-Nalbandians-article-on-Diplomats-day

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Հայլուր» լրատվական ծրագրի հարցին  Հարց. Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո։ Պատասխան. Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա: Հարց. Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Պատասխան. Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի` սեփական հողի վրա ապրելու և արարելու իրավունքի ապահովման գերակայությանը։ Եռանախագահող երկրների հետ մենք շարունակելու ենք համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: