Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախիջեւանը հանձնվեց ապօրինի». Ակցիա Երեւանի կենտրոնում (տեսանյութ)

Քաղաքականություն
1098291_593997497360949_319024446_n

Հանրապետության հրապարակից այսօր մեկնարկեց «Նախիջեւան» ազգային քաղաքական նախաձեռնության եւ ԱԻՄ կուսակցության համատեղ ակցիան, որի նպատակն է նամակով հիշեցնել Արտգործնախարարությանը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ Ադրբեջանի ոճրագործության մասին Նախիջեւանի նկատմամբ։ Նախիջեւանն անօրինական ձեւով է հանձնված Ադրբեջանին, եւ այդ փաստաթուղթը ոչ մի իրավական ուժ չունի՝ ասում են ակցիայի մասնակիցները։ Խոսքը 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված պայմանագրի մասին է, որով Նախիջեւանը որպես պրոտեկտորատ հանձնվել է Ադրբեջանին՝ Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտումով, ըստ որի՝ պետք է հաշվի առնվեր երրորդ կողմի՝ Հայաստանի համաձայնությունը։ Նախաձեռնության անդամ Անի Նավասարդյանը նշում է, որ եթե մեր պետությունը չի զբաղվում այդ հարցերով, ապա քաղաքացիները կզբաղվեն։