Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկաթուղու աշխատակիցները կարող են մնալ առանց տանիքի

Հասարակություն
1136bd320b747f8a78d3caacb90152ba

Ցանկացած պահի «Հարավկովկասյան երկաթուղու» նախկին ու ներկա աշխատակիցները կարող են մնալ առանց տանիքի։ Կառավարության որոշմամբ՝ նրանք մինչեւ ապրիլ պետք է լքեն «Դեպո»-ի տարածքում գտնվող հանրակացարանը, որտեղ նրանք բնակվում են խորհրդային տարիներից։ Բնակիչները դեմ չեն ստանալ նոր բնակարաններ։ Բայց առաջարկվող հանրակացարանային սենյակները տեսնելով՝ հասկացել են՝ վատից վատն էլ կա։ Բացի կոմունալ վատ պայմաններից, նոր կացարանները նաեւ փոքր են։ Երբ բնակիչներն իրենց դժգոհությունը բարձրաձայնել են Տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Հարավկովկասյան երկաթուղու» պաշտոնյանների մոտ, ստացել են հետեւյալ պատասխանը. «Ինձ ասումա՝ ջակուզի էս ուզում, հյուսիսային պողոտա, ձեռ են առնում»։ Նոր հանրակացարան տեղափոխվելու դեպքում բնակիչներն իրենք պետք հոգան նորոգման ծախսերը։ Իրենց խոսքով՝ աշխատավարձով հազիվ գոյատեւող ընտանիքների համար դա ուղղակի անհնար է։ Իսկ կոյուղատարի խնդիրը նույնիսկ գումար ունենալու դեպքում լուծել չեն կարող։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը չմեկնաբանեց իրավիճակը՝ խորհուրդ տալով դիմել Տրանսպորտի եւ կապի նախարարություն։ Տեսանյութը՝ քիչ անց