Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինարարական աղբը «ուղևորվեց» մշակույթի նախարարություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն Հասարակություն
1978778_613694915377326_1079766161_n

Գառնու  տաճարի տարածքում ռեստորան  կառուցելու դեմ մի խումբ ակտիվիստներ այս պահին   Գառնիում են: Գյուղացիները եւս միացել են ակտիվիստներին։ Գյուղացիները նշում են,որ իրենք պայքարելու են ու թույլ չեն տալու այդ  շինարարությունը: Ակտիվիստները ավազը,քարերը լցրել են  տոպրակների  մեջ եւ ուզում են իրենց հետ բերել  Երեւան՝ Մշակույթի նախարարություն,բայց  Կոտայքի ոստիկանության բաժնի Գառնիի բաժանմունքի պետի տեղակալ , ոստիկանության մայոր Գեւորգ Համբարձումյանը թույլ չի տալիս,որ ավտոբուսը շարժվի։ Ավտոբուսի վարորդին էլ, կարծես թե,  վախեցրել են,որ չվարի մեքենան; Ակտիվիստները ավազով,քարերով լի պարկերով հասան Մշակույթի նախարարություն։ Բնապահպան Եղիա Ներսեսյանին եւ Գեւորգ Սաֆարյանին վարչական խախտման համար,այսիբքն՝հասարակական վայրում շինարարական աղբ թափելու համար հրավիրեցին Կենտրոնականի ոստիկանական բաժին։

1898288_10152642143872481_141110659_n