Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թաթուլ Մանասերյանը հիշեց խոպանի յուրացումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
xazaxstan

Հայաստանում քաղաքագետներն ու տնտեսագետները քննարկում են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ուղերձը ղազախ ժողովրդին: «Մենք սովորելու շատ բան ունենք ղազախներից»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Թաթուլ Մանասերյանն ուղերձի տնտեսական հատվածը ներկայացնողներից է։ Զեկուցողին դուր է եկել անձի պաշտամունք ունեցող երկրի նախագահ Նազարբաեւի ուղերձը։ Բայց այնտեղ Հայաստանի մասին խոսք չկա։ Այդ դեպքում ինչո՞վ է Հայաստանին հետաքրքիր Ղազախստանի անփոփոխ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի երկիրը։ Թաթուլ Մանասերյանը հիշում է խոպանի յուրացումը։ Քաղաքագետ Արամ Սաֆարյանը մանրամասնում է՝ հսկայական աշխատուժի երկիր է, եւ նկատում է՝ այսօր արդեն Ղազախստանը դրական է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա, թեպետ այնտեղից ոչ նավթ ենք ներկրում, ոչ էլ գազ. «Ղազախստանը երրորդ երկիրն է Ռուսաստանից ու Ուկրաինայից հետո, որը Հայաստանի հանրությանը ամենաշատ տրանսֆերտ ուղարկող երկիրն է»։ «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանը նկատում է, որ ի թիվս քաղաքական եւ տնտեսական այլ ծրագրերի, մեզ եւ ղազախներին կապում է անվտանգության նույն համակարգը՝ ՀԱՊԿ-ը։ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այմդոսա Բոզժիգիտովը հստակ հասկացնում է՝ Ադրբեջանի հետ Հայաստանի պատերազմի դեպքում անելիք ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ թե ՀԱՊԿ-ը. «Ղազախստանը ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կողմնակից է Մինսկի խմբի շրջանակներում, եւ դա հաշվի է առնում նաեւ ՀԱՊԿ-ը, ռազմական եւ քաղաքական գործոն, որն էլ պետք է ապահովի հենց խաղաղ կարգավորումը»։