Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Շղթայական ավտովթար Սևանում 2 (видео)

Մերկասառույցի և ձյան հետեւանքով դժվարանցանելի էր Սևան-Երևան ավտոճանապարհը, որտեղ՝ ոստիկանության հենակետի մոտ, տեղի է ունեցել շղթայական ավտովթար։  Վթարի է ենթարկվել նաև Սևանի հիվանդանոցի շտապօգնության ծառայության մեքենան, Սևանի հիվանդանոց են տեղափոխվել 11 տուժածներ՝ բազմաթիվ կոտրվածքներով և վնասվածքներով։ Հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը ծանր վիճակով տեղափոխվել են Երևան։ Սևանի հիվանդանոցի փոխտնօրեն Հրաչ Խալաֆյանը նշեց․ «Այսօր մենք 10։30-ի սահմաններում  ահազանգ ենք ստացել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին ճանապարհային հենակետի մոտ տեղի է ունեցել շղթայական ավտովթար, տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել էին իրար, նաեւ մեր շտապօգնության մեքենան էր բախվել»։ Բժիշկը տեղեկացրեց, որ տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն։