A
A
Շղթայական ավտովթար Սևանում 2 (video)
Support A1+!Մերկասառույցի և ձյան հետեւանքով դժվարանցանելի էր Սևան-Երևան ավտոճանապարհը, որտեղ՝ ոստիկանության հենակետի մոտ, տեղի է ունեցել շղթայական ավտովթար։
Վթարի է ենթարկվել նաև Սևանի հիվանդանոցի շտապօգնության ծառայության մեքենան, Սևանի հիվանդանոց են տեղափոխվել 11 տուժածներ՝ բազմաթիվ կոտրվածքներով և վնասվածքներով։
Հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը ծանր վիճակով տեղափոխվել են Երևան։
Սևանի հիվանդանոցի փոխտնօրեն Հրաչ Խալաֆյանը նշեց․
«Այսօր մենք 10։30-ի սահմաններում ահազանգ ենք ստացել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին ճանապարհային հենակետի մոտ տեղի է ունեցել շղթայական ավտովթար, տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել էին իրար, նաեւ մեր շտապօգնության մեքենան էր բախվել»։
Բժիշկը տեղեկացրեց, որ տուժածներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն։